Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մեղադրողը Լապշինի համար 6,5 տարվա ազատազրկում է պահանջում

Մեղադրողը Լապշինի համար 6,5 տարվա ազատազրկում է պահանջում
15.07.2017 | 01:08

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մեղադրող կողմը դատարանից պահանջել է 6 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտել բլոգերին, պատիժը կրելուց հետո արտաքսել երկրից:

Պաշտպանական կողմը ժամանակ է խնդրել ելույթի նախապատրաստման համար: Դատավարությունը կշարունակվի հուլիսի 19-ին:

Դիտվել է՝ 3253

Մեկնաբանություններ